Պրոտոնային պոմպի ինգիբիտորները(ՊՊԻ), որոնք օգատգործվում են գաստրոէզոֆագեալային ռեֆլյուքսային հիվանդության եւ այրոցների դեպքում ավելի քան 2 անգամ մեծացնում են ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը: Այս մասին զգուշացնում են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
Հետազոտության շրջանակներում, որի արդյունքները հրապարակվել են Gut ամսագրում, գիտնականները վերլուծել են Հոնկոնգի բնակիչների առողջության մասին բազայից 63 397 հիվանդների տվյալները:
Այս հիվանդները բուժվում էին Helicobacter pylori վարակից: Նրանց բուժման համար 3 դեղ է օգտագործվել՝ ՊՊԻ եւ երկու հակաբիոտիկ: Վարակից ազատվելուց հետո մարդկանց մի մասը շարունակել է ՊՊԻ ընդունել՝ գրեթե երեք տարվա ընթացքում դեղ խմելով: Մնացած մասը Н2 արգելակիչներ է օգտագործել:
Վերլուծելով այս հիվանդների տվյալները՝ մասնագետները պարզել են. ՊՊԻ ընդունած հիվանդների մոտ ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը 4,55 անգամ բարձր է, մինչդեռ Н2 արգելակիչներ ընդունածների մոտ մեծ վտանգ չի նկատվել: Ավելին, եթե ՊՊԻ ավելի քան 3 տարի են ընդունել, ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը 8 անգամ մեծացել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում